Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ
A A
Պաշտոնական

Առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավորներ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավորներ:

«Ազգային ժողովի նախագահը այսօր ստորագրեց հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։

Օրենքը այսօր կմտնի ուժի մեջ։ Առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավորներ»,- գրել է նա։