Մեկ կենտրոնից մատուցվելու է 97 պետական ծառայություն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրդարադատության նախարարությունը գործարկեց Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ։ Այն գտնվում է Երևանի կենտրոնում՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեում:
Այսուհետ քաղաքացիները մեկ միասնական կենտրոնից կարող են ստանալ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային արխիվի, Սոցիալական ապահովության ծառայության, Միգրացիոն ծառայության, Կադաստրի կոմիտեի, Թաղման բյուրոյի, ինչպես նաև նոտարական ծառայություններ։
Գրասենյակի բացմանը մասնակցում էր Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, նրա ուղեկցությամբ կենտրոնի առաջին այցելուն անցավ միասնական կենտրոնի բոլոր պատուհաններով՝ մեխանիզմը հասկանալու և արդյունավետությունը գնահատելու համար։
Լրագրողների հետ զրույցում Բադասյանը վստահեցրեց՝ միասնական կենտրոնը առաջինն է, բայց միակը չի լինելու, նախատեսվում է նման գրասենյակներ բացել Հայաստանի ամբողջ տարածքով․
«Մեկ կենտրոնից մատուցվելու է 97 պետական ծառայություն։ Նախատեսում ենք նաև համայնքային ծառայությունների միավորում միասնական գրասենյակում»։
Նախարարը նշում է՝ օրինակ երեխայի ծննդի դեպքում քաղաղաքացին պետք է անցնի երեք մարմնով՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, Անձնագրերի և վիզաների վարչություն և Սոցապահովության ծառայություն, այժմ քաղաքացին այս երեք ծառայությունները կստանա մեկ միասնական կենտրոնից։