Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+urartu 1
A A
Սպորտ

«Ուրարտուն» ձեռք է բերել նոր ֆուտբոլիստ, ինչպես նաև վերադարձրել է իր խաղացողին (տեսանյութ)

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն այսօր պայմանագիր է կնքել Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» ավագ. 32-ամյա Դմիտրի Գուզի հետ: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Ուրարտուն» միաժամանակ թիմ է վերադարձրել 21-ամյա եզրային պաշտպան Էդգար Գրիգորյանին, որը անցած մրցաշրջանում վարձակալական հիմունքներով հանդես է եկել «Նոայում»:

Հիշեցնենք, որ «Ուրարտուն» մինչ այդ պայմանագիր էր կնքել չորս նոր ֆուտբոլիստների՝ ռուսատանցի կիսապաշտպաններ Օլեգ Պոլյակովի, Մաքսիմ Մաշնյովի, բրազիլացի կիսապաշտպան Վիտինյոյի և պաշտպան Ջեյմսի հետ: