Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis 21.07..
A A
Սպորտ

Թենիսի Վաշինգտոնի մրցաշարը չեղարկվել է

Citi Open անվանումը կրող տղամարդկանց թենիսի մրցաշարը, որը պետք է կայանար օգոստոսի 14-20-ը, ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում, չեղարկվել է: Այդ մասին հայտնում է Washington Post-ը:

Մրցումներից հրաժարվելու գլխավոր պատճառն այն է, որ ԱՄՆ-ում դեռևս քիչ են ավիաթռիչքները, օրինակ՝ Եվրոմիության երկրներ, որոնք արգելում են ամերիկացիների մուտքը՝ նահանգներում կորոնավիրուսի տարածման պատճառով:

Ի դեպ, Վաշինգտոնի մրցաշարից հետո պետք է կայանա ԱՄՆ-ի բաց առաջնությունը, որը նախատեսված է անցկացնել օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 15-ը, Նյու-Յորքում: Ինչպես նշում է աղբյուրը, այն հնարավոր է տեղափոխվի Ցինցինատի կամ ընդհանրապես չեղարկվի: