Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուստամ Բադասյան
A A
Պաշտոնական

Դիմել կարող են բացառապես 18-35 տարեկան ՀՀ քաղաքացիները․ բացառություն անել հնարավոր չէ․ Ռուստամ Բադասյան

Նոր կազմավորվող Պարեկային ծառայությունում աշխատելու համար ուսուցման մրցույթին արդեն մասնակցության 721 դիմում է ստացվել։ Ֆեյսբուքյան գրառմամբ այս մասին տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Ընդամենը 14 օր առաջ հայտարարեցինք նոր կազմավորվող Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման համար միասնական ընդունելություն-մրցույթը։

Ոգևորող նորություն ունեմ բոլորիս համար․ այսօրվա տվյալներով արդեն 391 դիմորդ ունենք քաղաքացիական անձանցից և 330 հոգի՝ Ոստիկանության ներկայիս ծառայողներից, այն դեպքում, երբ դիմումների ընդունման ժամկետն ավարտվելու է օգոստոսի 7-ին։ Վստահ եմ, որ առաջիկան օրերին ևս մեր քաղաքացիների հետաքրքրվածության ու հայրենի ոստիկանության ոլորտում այս պատմական փոփոխության մասնիկը դառնալու ցանկության նվազում չենք ունենա, և մինչև մրցույթի ժամկետի ավարտը դիմորդների թիվն առնվազն կկրկնապատկվի։
🔹Հիշեցնում եմ, որ․
Երևանում Պարեկային ծառայությունը կգործի 2021 թվականի առաջին եռամսյակից, իսկ մարզերում՝ 2022 թվականի առաջին եռամսյակից։
Դիմել կարող են բացառապես 18-35 տարեկան ՀՀ քաղաքացիները․ բացառություն անել հնարավոր չէ։
Հասակի մինիմալ շեմը սահմանվել է 160 սմ՝ պայմանավորված ծառայության համար անհրաժեշտ օբյեկտիվ ֆիզիկական պարամետրերով և առողջապահության ոլորտի մասնագետների կարծիքով։
Վարորդական իրավունքի առկայությունը պարտադիր է և՛ իգական, և արական սեռի ներկայացուցիչների համար։ 🔺ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում վարորդական վկայականը չներկայացնելու դեպքում սովորողի ուսումնառությունը կդադարեցվի։ Այնպես որ այսօրվանից սկսած դիմորդները կարող են զբաղվել «B» կարգի վարորդական իրավունքի ձեռքբերման կազմակերպամբ։
Մրցույթին մասնակցել ցանկացողներին խնդրում եմ անցնել այս հղումով՝ http://moj.am/article/2755: Եթե լինեն հարցեր, զանգահարեք հայտարարության մեջ նշված հեռախոսահամարներով։
Հ․Գ․ Արական սեռի քաղաքացիները ընդունելության համար կարող են դիմել, եթե բացի հայտարարությունում նշված պայմաններից, անցել են պարտադիր զինվորական ծառայություն կամ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 5-րդ մասով, 24-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից: