Բացել լրահոսը Փակել լրահոսը
109705016_326971481633984_6876302224811376865_n
A A
Պաշտոնական

Երևանի Էրեբունի վարչական շրջանի 26 շենքերի հին վերելակները կփոխարինվեն նորերով

Երևանի Էրեբունի վարչական շրջանի 26 շենքերի հին վերելակները կփոխարինվեն նորերով: Այս մասին ֆբ-ի իր էջում գրել է վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը: 

26 նոր վերելակ

Այսօր ծանոթացել եմ նոր վերելակների տեղադրման աշխատանքների ընթացքին: Վարչական շրջանի 26 բազմաբնակարանների հին վերելակները կփոխարինվեն նորերով:

Ի դեպ վերելակները կահավորված կլինեն տեսողության խնդիրներով մարդկանց հարմար ընթեռնելի սեղմակներով, ձայնային ազդանշանային համակարգով, իսկ սեղմակների վահանակները տեղադրված կլինեն համապատասպան բարձրության վրա, որպեսզի սայլակով մարդիկ կարողանան օգտվել դրանցից: