Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Պաշտոնական

Ձեր ներդրումն ունեցեք Հայաստանի համար կարեւոր այս կառույցի ձեւավորմանն ու կայացմանը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Սիրելի հայրենակիցներ.

Տեղյակ եք, որ Հայաստանի կառավարությունը ոստիկանության բարեփոխումների համատեքստում նախատեսում է ստեղծել պարեկային ծառայություն՝ նոր գործելաոճով, նոր հմտություններով, բարձր աշխատավարձով ու նոր տեխնիկական միջոցներով:

Արդեն հայտարարվել է պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու նպատակով ոստիկանության կրթահամալիրում ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթ։

Դիմեք եւ ձեր ներդրումն ունեցեք Հայաստանի համար կարեւոր այս կառույցի ձեւավորմանն ու կայացմանը»: