«Որևէ հիմնավորում չեն ներկայացրել». Աշոտ Բլեյանն ու Վիգեն Ավետիսը բերման են ենթարկվել ոստիկանություն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔանդակագործ Վիգեն Ավետիսը Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսուցիչները ձերբակալվել են՝ «քաղաքապետի և թաղապետի խնդրահարույց ճաղապատմանը դեմ լինելու համար»։
Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին ոստիկանության Շենգավիթի բաժանմունքում են․
«Ես իմ աշխատավայրում կատարում էի իմ աշխատանքային պարտականությունները, և ինձ հանդիպեցին ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման խոչընդոտներ, ես փորձեցի ինչպես միշտ պաշտպանել ինքս ինձ»։
Մեր հարցին, թե ի՞նչ պատճառաբանությամբ են բերման ենթարկել, Բլեյանն ասաց՝ չգիտի, իրեն չեն ներկայացրել որևէ հիմնավորում․
«Ես գիտեմ, որ ես անընդունակ եմ օրինախախտում անելու, նաև ես գիտեմ իմ իրավունքները պաշտպանել ցանկացած ոտնձգությունից»։
Բլեյանն ասաց՝ իրեն խնդրել են ներկայանալ Շենգավիթի բաժանմունք և հույս հայտնեց, որ ոստիկանությունն իրեն թույլ կտա գնալ և մասնակցել ժամը 16։00-ին նշանակված իր հանդիպմանը․
«Ես գտնվել եմ իմ աշխատավայրում և կատարել եմ իմ աշխատանքային պարտականությունները, հիմա մեծ քանդակագործական փառատոն է, մեր մանկապարտեզներն են աշխատում, մի խոսքով՝ կրթահամալիրը գործում է, ես էլ որպես տնօրեն՝ իմ իրավասությունների շրջանակներում գործում եմ»,- ասաց նա։