Բացել լրահոսը Փակել լրահոսը
115821722_2698104150430697_7219289769852197007_o
A A
Պաշտոնական

21 գծային ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա՝ մարզերին

Մարզային շտապօգնության ավտոպարկը մեքենաներով համալրելու նպատակով առողջապահության նախարարությունը 2020 թվականի տարեսկզբին ձեռնարկել էր գնման ընթացակարգ, որի արդյունքում ձեռք է բերվել 21 գծային ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Մեքենաներն ունեն բարձր տեխնիկական հագեցվածություն, ինչը կհեշտացնի բուժանձնակազմի ամենօրյա բնականոն աշխատանքը:

Մեքենաները բաշխվելու են մարզերին՝ դժվար հասանելի գյուղական վայրերում կանչեր իրականացնելու համար, այդ թվում սահմանամերձ Տավուշին, բնակչությանը ապահովելով պատշաճ շտապ բժշկական օգնության ծառայություններով: