Բացել լրահոսը Փակել լրահոսը
art-image-3001
A A
Պաշտոնական

Մեկնարկել է «Առողջապահական պաստառների ընտրանի» առցանց ցուցադրությունը

ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանը (ՀԳԲԳ) կազմակերպել է առողջապահական պաստառների առցանց նոր ցուցադրություն` տալով «Առողջապահական պաստառների ընտրանի» նախաձեռնության մեկնարկը:

Կորոնավիրուսային հիվանդության համաճարակի հետ կապված նոր պայմաններում ՀԳԲԳ-ն առցանց հարթակում ներկայացնում է առողջության համար վտանգավոր վարակների վերաբերյալ պաստառներ։ Ցուցադրությանը ներկայացված են երկու տարբեր սերունդների ներկայացուցիչների՝ Սերգեյ Արուտչյանի և Արթուր Մանուկյանի աշխատանքները։

Բոլոր հետաքրքրվողները առցանց ցուցադրությունը դիտելու համար կարող են հետևել գրադարանի կայքին www.medlib.am հղումով, նաև` ֆեյսբուքյան էջին:

Նշենք, որ ՀԳԲԳ-ն Հայաստանի  բժշկության ոլորտի մատենագիտական, գրադարանային և տեղեկատվական ծառայությունների հիմնական կենտրոններից մեկն է: Այն համալրում, կազմակերպում, պահպանում և ընթերցողներին է տրամադրում կենսաբժշկական ոլորտի տպագիր և էլեկտրոնային տեղեկատվական աղբյուրները, ինչպես նաև ապահովում է բժիշկներին ավանդական և ժամանակակից համակարգերի միջոցով տեղեկատվական ծառայությունների մատուցումը և բժշկական գրադարանների ցանցի համակարգումը: