Բացել լրահոսը Փակել լրահոսը
110956984_3215980251773755_4993091145965280715_o
A A
Պաշտոնական

Կորցրեցինք մի անփոխարինելի գույն հայ երաժշտության ներկապնակից. Թաթա Սիմոնյանը ցավակցել է

Կյանքից հեռացել է երգիչ Բորիս Դավիդյանը՝ Բոկան:

Երգիչ Թաթա Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում ցավակցել է Բոկայի մահվան կապակցությամբ:

«Ես շնորհակալ եմ Ձեզ` սիրելի վարպետ, իմ երիտասարդության օրերի անմոռանալի պահերի համար, որ ինձ պարգևել եք Դուք Ձեր հրաշալի երգերով:
Վստահ կարող եմ ասել, որ մենք կորցրեցինք մի անփոխարինելի գույն հայ երաժշտության ներկապնակից:
Խորին ցավակցությունս եմ հայտնում Բորիս Դավիդյանի ( Բոկա ) ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին և ամբողջ երաժշտասեր հայ և ոչ միայն հայ հասարակությանը:
Ննջիր խաղաղությամբ հրաշալի մարդ և անկրկնելի երգիչ:

Թաթա Սիմոնյան»: