Հայտնի է օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցումների մրցակարգն ու օրացույցը
Աջակցիր «Ա1+»-ին2020թ Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն արդեն որոշել է ըմբշամարտի մրցաշարի մրցակարգն ու օրացույցը:
Ինչպես հայտնում է WRESTRUS կայքը, ըմբշամարտի մրցումները կմեկնարկեն եկող տարվա օգոստոսի 1-ին և կավարտվեն օգաստոսի 7-ին: Նախ պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի, ապա ազատ ոճի ըմբիշները: Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանք ամեն օր կխաղարկեն մեկ կոմպլեկտ մեդալներ: Նման որոշում կայացրել է օլիմպիական խաղերի կազմկոմիտեն:
Տոկիոյի օլիմպիական խաղերից սկսված կրճատվել է նաև մասնակիցների քանակը: Այսուհետ յուրաքանչյուր քաշային կարգում առավելագույնը հանդես կգան 16 ըմբիշ, ուստի այլևս չեն անցկացվի նախնական մրցամարտեր: Կանայք այս անգամ հանդես կգան 7 քաշային կարգում:
Հիշեցնենք, որ Հայաստանն արդեն օլիմպիական խաղերի ըմբշամարտի երկու ուղեգիր ունի: Այդ իրավունքը նվաճել են հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը: