Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+noa monroj
A A
Սպորտ

Հայաստանի գավաթակիր «Նոան» պայմանագիր է կնքել մեր ազգային թիմի պաշտպանի հետ

«Նոա» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի 23-ամյա պաշտպան Մոնրոյ Արարատի հետ: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ժորդի Ժոաո Մոնրոյ Արարատը ծնվել է 1996թ, Կոլումբիայում։ 2018 թվականից հանդիսանում է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է 2 հանդիպում։ Մինչև «Նոա» տեղափոխվելը նա հանդես է եկել կոլումբիական «Սանտա Ֆե» և «Բոյակա Չիկո» ակումբներում։

Մոնրոյ Արարատը «Նոայի» չորրորդ նորեկն է գալիք մրցաշրջանից առաջ: Մինչ այդ ակումբը պայմանագիր էր կնքել ռուսաստանցի 33-ամյա կիսապաշտպան Դենիս Դեդեչկոյի, 21-ամյա պաշտպան Արման Մկրտչյանի և 19-ամյա պորտուգալացի կիսապաշտպան Ալեքս Օլիվեյրայի հետ: