Բացել լրահոսը Փակել լրահոսը
115725576_2639436426303381_3747747832076142627_n
A A
Պաշտոնական

Որոշ խաչմերուկների հարակից հատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Շինարարների փողոց-Արզումանյան փողոց և Հալաբյան փողոց-Արզումանյան փողոց խաչմերուկների հատվածներում 2020 թվականի հուլիսի 22-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։

Փոփոխության արդյունքում՝ նշված խաչմերուկների տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակության բարձրացման նպատակով Շինարարների և Հալաբյան փողոցների վերոնշյալ խաչմերուկներին հարակից հատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը։

Ճանապարհային Ոստիկանություն

 

На изображении может находиться: текст