Բացել լրահոսը Փակել լրահոսը
115749588_3152055441515030_8208930756223850672_n
A A
Պաշտոնական

Դեսպան Վիկտորինը վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունն աջակցելու միկրո և փոքր ձեռնարկություններին

Այսօր, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հանդիպում է ունեցել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ տեսակապի միջոցով:

Դեսպանը շնորհավորել է ԿԲ նախագահին այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տնտեսական իրավիճակի, ինչպես նաև նոր տիպի կորոնավիրուսին արձագանքելու նպատակով միկրո, փոքր ձեռնարկությունների և բանկերի աջակցության ուղղությամբ ՀՀ ԿԲ և ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի վերաբերյալ:

Դեսպան Վիկտորինը վերահաստատել է Եվրոպական միության պատրաստակամությունն աջակցելու միկրո և փոքր ձեռնարկություններին ճգնաժամի հաղթահարման գործում: ԵՄ դեսպանն ընդգծել է, որ Հայաստանում մասնավոր հատվածի զարգացումը մշտապես առաջնային դիրք է գրավել ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում, ինչպես նաև նշել է, որ ԵՄ-ն իր անդամ պետությունների, ինպես նաև եվրոպական և տարածաշրջանային ֆինանսական հաստատությունների հետ միասին Հայաստանի կողքին են և որպես «Team Europe» շարունակելու են աջակցել նոր տիպի կորոնավիրուսի համավարակի հետևանքների չեզոքացմանը: