Բացել լրահոսը Փակել լրահոսը
110186249_3030603963718950_8073645688834276194_o
A A
Պաշտոնական

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի բոլոր վարակվածներն առողջացել են

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի աշխատակիցներն այսպես են նշում կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ տուն-ինտերնատում իրականացված կրկնակի թեստավորման վերջին պատասխանները փաստում են՝ բոլոր վարակվածներն առողջացել են:

 Հիշեցնենք, որ նախորդ ամիս հաստատությունում իրականացված թեստավորման արդյունքում պարզվել էր, որ նոր կորոնավիրուսով վարակվել են 33 տարեցներ և 50 աշխատակից:

Բարեբախտաբար, այս պայքարում կորուստներ չենք ունեցել: