Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (1)
A A
Պաշտոնական

116.5 միլիոն դրամի ներդրում սահմանամերձ Երասխում

Արարատի մարզի Երասխ համայնքի դպրոցի մեկ մասնաշենքը վերակառուցվում է որպես մանկապարտեզ և գրեթե պատրաստ է շահագործման:
Իրականացվել են մասնաշենքի բետոնով ամրացման և հիմնանորոգման աշխատանքներ: Բացի հիմնանորոգումը, վերակառուցվել են սանհանգույցները, փոխարինվել են դռները, պատուհաններն ու հատակը, ջրամատակարարման ու կոյուղու ներքին և արտաքին համակարգերը, անցկացվել են էլեկտրաէներգիայի առավել ապահով մալուխներ, ինչպես նաև ներդրվել է հակահրդեհային ազդարարման, օդափոխության և ջեռուցման համակարգեր, իսկ տաք ջրամատակարարում ապահովելու համար տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ:

Այս պահին ներքին հարդարման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում, կիրականացվեն նաև շենքի արտաքին հարդարման աշխատանքներ: Մանկապարտեզը պատրաստ կլինի շահագործման այս տարվա օգոստոսին և իր դռները կբացի 50 երեխայի առջև:

Ծրագիրն իրականացվում է ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով և կառավարության համաֆինանսավորմամբ, իսկ համայնքի ներդրումը կազմում է տասը տոկոս: Ներդրվել է ավելի քան 116 միլիոն դրամ:

ՀՏԶՀ մամուլի ծառայություն