794 բողոք՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով
Աջակցիր «Ա1+»-ինՄարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ ստացել է 794 դիմում-բողոք։
Բողոքները Մարդու իրավունքների աշխատակազմը ստացել է ինչպես գրավոր, այնպես էլ՝ բանավոր։ Բացի այդ,իրականացրել է նաև զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում:
Միջոցառումների վերաբերյալ ստացված բողոքներում բարձրացված խնդիրները կարելի է բաժանել երկու խմբի՝
- տեխնիկական բնույթի խնդիրներ,
- իրավական անհրաժեշտ կարգավորում պահանջող խնդիրներ։
Մարդու իրավունքների պաշտպանը, կարևորելով հակաճգնաժամային միջոցառումները, այդուհանդերձ, արձանագրում է, որ կարևոր է դրանց հասցեականությունը, որով ավելի կընդգծվի պետության պատրաստակամությունը միջոցառումների հետ կապված յուրաքանչյուր խնդիր վերացնելու հարցում: Արտակարգ դրության պայմաններում պետության իրավական բեռը մեծանում է, ինչն ավելի է պարտավորեցնում պետությանը բոլոր լուծումներն իրականացնել մարդկանց համար հնարավոր բարենպաստ պայմաններով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին