«Ֆորմուլա 1». Լուիս Հեմիլտոնը 3-րդ տարին հաղթեց Հունգարիայի «Մեծ մրցանակը»
Աջակցիր «Ա1+»-ին«Ֆորմուլա 1»-ի Հունգարիայի «Մեծ մրցանակը» երրորդ տարին անընդմեջ նվաճեց «Մերսեդես» թիմի բրիտանացի ավտոարշավորդ Լուիս Հեմիլտոնը: Նա 9 վայրկյանով առաջ անցավ 2-րդ տեղը գրաված Մաքս Ֆերստապենից, որը չնայած մեկնարկում վնասել է իր ավտոմեքենայի դիմային թևերը, սակայն «Ռեդ Բուլի» մեխանիկներն արագ վերացրել են թերությունը և մարզիկը կարողացել է վերադարձնել կորսված վայրկյանները:
Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրել է «Մերսեդեսի» երկրորդ ավտոարշավորդ, ֆինն Վալտերի Բոտասը, որն ընդամենը մեկ վայրկյանով է ետ մնացել Մաքս Ֆերստապենից:
Ընդհանուր հաշվարկով մրցավազքը սկսեց գլխավորել Լուիս Հեմիլտոնը, որը վաստակելով 63 միավոր, հինգով առաջ անցավ իր թիմակից Վալտերի Բոտասից: Նրանց հաջորդում է Մաքս Ֆերստապենը՝ 33 միավոր: Թիմային հաշվարկով «Մերսեդեսն» արդեն կրկնակի անգամ գերազանցում է «Ռեդ Բուլին»:
Առաջնության հաջորդ փուլը նախատեսված է օգոստոսի 2-ին: Այդ օրը Սիլվերսթոունի ավտոդրոմում կխաղարկվի Մեծ Բրիտանիայի «Մեծ մրցանակը»: