Բացել լրահոսը Փակել լրահոսը
112701196_741288600040403_6051662624115779185_o
A A
Քաղաքականություն

Այս օրերին հակառակորդը թիրախավորել է նաև կրթական հաստատությունները

Անցնող գիշերը սահմանին եղել է համեմատաբար հանգիստ, մոտավորապես 70 անգամ է խախտվել հրադադարի ռեժիմը, հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր՝ ոչ մեծ տրամաչափի: ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը:

‼️Մովսեսի եկեղեցում պսակադրության արարողության է եղել, կյանքը շարունակվում է և մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով:

Համայնքներում լիարժեք վերադարձել են գյուղատնտեսական աշխատանքներին։

‼️Ուսումնասիրություններ են կատարվել շինարարական-վերականգնողական աշխատանքների վայրերում, աշխատանքներն ընթանում են բուռն կերպով: Գնահատման աշխատանքները նույնպես շարունակվում են, շուտով կունենանք վերջնական գնահատական:

Ուսումնասիրվել են քաղպաշտպանության բոլոր օբյեկտները։

‼️Մինչև սեպտեմբերի 1-ը սահմանապահ բոլոր համայնքների դպրոցներում պետք է պատշաճ պատրաստվածություն լինի ապաստարանների տեսանկյունից, որպեսզի ռազմական իրավիճակների սրման կամ հրետակոծության ժամանակ երեխաների անվտանգությունն ամբողջությամբ ապահովված լինի։
Նախատեսվում են նաև ապաստարանային նոր տարածքների ստեղծում դպրոցներում և դպրոցներին կից:

Կրթական հաստատությունների ապաստարանների հարցը դիտարկվում են նաև որպես քաղաքացիական պաշտպանության օբյեկտ։

Այս օրերին հակառակորդը թիրախավորել է նաև կրթական հաստատությունները. մի շարք համայնքներում վնասվել են մանակապրեզներ եւ դպրոցներ։ Այս կապակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը դիմումներ է ուղարկել միջազգային կազմակերպություններին, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՈ-ի գլխավոր տնօրեն տիկին Նազուլեին։