Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Մեքենաների մուտքն արգելված է․ Վարդավառն՝ ամենամեծ գյուղում

Այսօր Վարդենիկի ձորը դատարկ էր: Մինչդեռ ամեն տարի Վարդավառին  ձորը թնդում էր՝   ցերեկը՝  թրջվող մարդկանց աղմուկից, իսկ երեկոյան՝ երաժշտությունից։

Հայաստանի ամենամեծ գյուղում՝ Վարդենիկում, ամեն տարի Վարդավառը նշվում է մեծ շուքով. տարբեր բնակավայրերից մարդիկ գալիս  ու այցելում   են   Իշխանավանք (11-13-րդ դդ) , հետո իջնում ձոր՝ տոնախմբության։

Կորանավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ ոստիկաններն այսօր մեքենաների համար փակել էին  Վարդենիկի ձոր տանող ճանապարհը։

Փակ էին  նաև Իշխանավանք  տանող դարպասները. արգելված  էր վաճառականների և մեքենաների մուտքը,  և ուխտավորները կարող էին միայն ոտքով  հասնել սրբատեղի:

Այստեղ նույնպես վիճակը վերահսկվում է. մարդիկ վանք են մտնում հերթով, թեեւ բակում բավականին մարդ կար հավաքված։

 Ու թեեւ Վարդենիկում  այս տարի Վարդավառը մեծ շուքով չի նշվում, սակայն  գյուղում  վաղ առավոտից երեխաները ջրոցի են խաղում, իսկ որոշ տներում պատրաստվում  է  ավանդական  գառան խաշլաման։

Եւ ամենակարեւորը վադենիկցիները, անկախ հանգամանքից,  չեն մոռանում այսօր միմյանց ողջունել այսպես՝ «Ուրախ Վարդեվար»։