Ի՞նչն է խանգարում Կասյանի «Գյուղատնտեսական շուկայի» վերաբացմանը. Առավոտ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2011 թվականից ի վեր՝ Կոմիտաս փողոցի սկզբնամասում, Կասյան փողոցի վերջում մայիս-դեկտեմբեր ամիսներին, շաբաթ-կիրակի օրերին բացվում էր «Մերգելյանի շուկա» անունով հայտնի գյուղատնտեսական շուկան, որտեղ իրենց արտադրանքն էին իրացնում Հայաստանի տարբեր մարզերից ժամանած ֆերմերներն ու գյուղացիները:
Այդ շուկան մշտապես լիքն էր, քանի որ երեւանցիները նախընտրում էին հենց գյուղացուց գնել իր արտադրանքը՝ անհամեմատ ավելի թարմ, որակյալ եւ մատչելի, քան վերավաճառողների մոտ է: Ավելին, երեւանցիները սիրում էին այդ շուկան, քանի որ այն քաղաքային մշակույթի մի մաս էր, այնպես, ինչպես Եվրոպայի եւ Ամերիկայի շատ քաղաքներում է՝ տոնավաճառի տեսքով մի հարթակ, որտեղ գյուղի աշխատավորն ու քաղաքաբնակը փոխանակվում էին ոչ միայն առեւտրային գործարքներով՝ մթերք-փող, այլեւ՝ աշխարհայացքի, մտածելակերպի, հոգեբանության յուրահատկություններով:
Ես ինքս այդ շուկայի մշտական հաճախորդներից եմ, եւ սիրում էի լսել գյուղացիների սրամտությունները, պատմությունները, իրենց ապրանքի գովերգումը: Ողջ ամառ այստեղ որակյալ եւ թարմ գյուղմթերք է վաճառվում, իսկ ձմռան նախամուտին նաեւ Ամանորյա սեղանների ամբողջ տեսականին՝ ձկնամթերքից սկսած լավագույն չրեղենով վերջացրած: Այս տարածքը հատկացվել էր քաղաքապետարանի կողմից եւ տարիներ շարունակ հսկվում էր քաղաքապետարանի կողմից: Վերջին երկու տարիներին, ինչպես 2018-ին, այնպես էլ 2019-ին շուկան ահագին ուշացումով եւ խոչընդոտներ հաղթահարելու գնով բացվեց, այս տարի արդեն հուլիսի վերջն է, շուկան դեռ չէր գործում: Քաղաքապետարանը որոշել է չթողնել շուկայի վերաբացումը:
Այսօր գյուղացիները որոշել էին ինքնակազմակերպվել՝ մթերքներով գալ եւ փորձել տեղում վաճառք իրականացնել, սակայն Արաբկիրի վարչական շրջանի աշխատակազմից եկած պարոնայք եւ ոստիկանական ուժերը չթողեցին նրանց իրացնել իրենց արտադրանքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով