Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Վերականգնվել են Երվանդ Քոչարի Ծովառյուծի քանդակի շատրվանները (տեսանյութ)

Երևանի կենդանաբանական այգու հայտնի Ծովառյուծի քանդակը երկար տարիներ մնացել էր առանց իր շուրջը գործող շատրվանների։

1950 թվականին հայ անվանի գեղանկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարը Երևանի կենդանաբանական այգում ստեղծել էր մի հրաշալի քանդակ՝ ծովառյուծի տեսքով։ Այն տեղադրվել է փոքրիկ ջրավազանում, որտեղ գործել են նաև գեղեցիկ շատրվաններ։

Այս տարի պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով՝ կենդանաբանական այգին զերծ մնաց իր կողմից կազմակերպվող ամենամյա Վարդավառի մեծ միջոցառումից։ Սակայն, հանրությանը մի փոքր ուրախություն պարգևելու համար տոնի առթիվ այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանի միջոցներով և ջանքերով վերականգնվել են շատրվանները, որոնք վերջնականապես կգործարկվեն հուլիսի 20-ից։

Առաջիկայում այգու ղեկավարությունը նախատեսում է իրականացնել նաև աշխատանքներ՝ այգու այլ պատմամշակութային հուշարձանների վերականգնման ուղղությամբ։

«Ու կրկին շողշողաց ու պարեց ջրային գեղեցկուհին, իսկ հսկա ծովառյուծը նայեց իր քաղաքին, իր երկրին ու շշնջաց․ «Ամեն ինչ լավ է լինելու»։