Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess havaqakan
A A
Սպորտ

Հայտնի է շախմատի առցանց Օլիմպիադային մասնակցող Հայաստանի հավաքականի կազմը

Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է մեր ազգային հավաքականի կազմը, որը կմասնակցի առաջին անգամ անցկացվող առցանց Օլիմպիադային: Այդ մասին հայտնում է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

 

Հավաքականի լրիվ կազմը ստորև.

 

Տղամարդիկ՝ Լևոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան:  Պահեստայիններ՝ Հրանտ Մելքումյան, Սամվել Տեր-Սահակյան: Մարզիչ՝ Արշակ Պետրոսյան:

Կանայք՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան: Պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան: Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան:

Մինչև 20 տարեկաններ՝ Հայկ Մարտիրոսյան, Աննա Սարգսյան: Պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, Մարիամ Ավետիսյան: Մարզիչ՝ Արտաշես Մինասյան:

Օլիմպիադան մեկնարկելու է հուլիսի 22-ին: Այն բաղկացած է երկու փուլից՝ խմբային և փլեյ-օֆֆից: Նախ մասնակիցները կբաժանվեն 6 տարբեր գոտիների և կպայքարեն փլեյ-օֆֆ մտնելու համար, որը կմեկնարկի օգոստոսի 19-ին:

Յուրաքանչյուր հավաքական կազմված է 6 հոգուց, ընդ որում խաղին պարտադիր պետք է մասնակցեն երկու շախմատիստուհի, այդ թվում մեկը մինչև 20 տարեկան, և մեկ մինչև 20 շախմատիստ: Հանդիպումներն անցկացվելու են 15 րոպե + 5 վայրկյան ժամակարգով:

Հայաստանի հավաքականն ընդգրկված է ուժեղագույնների խմբում և պայքարը կսկսի միանգամից փլեյ-օֆֆից: