Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess xax
A A
Սպորտ

Շախմատիստներ Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը հատուկ մրցախաղ կանցկացնեն

Շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների փոխչեմպիոն Շանթ Սարգսյանը և աշխարհի մինչև 20 տարեկանների բրոնզե մեդալակիր Արամ Հակոբյանն այսօր կանցկացնեն օնլայն մրցախաղ: 

Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այս զույգի հաղթողը կհամալրի Հայաստանի հավաքականի կազմը, որը պատրաստվում է շախմատի առցանց Օլիմպիադային:

 Մրցախաղը կկայանա lichess հարթակում, ժամը 19.30-ին: