Բացել լրահոսը Փակել լրահոսը
uHp4n6KjJytyLVWQSlbRFwemw5 (1)
A A
Սպորտ

Խորեն Բայրամյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Խորեն Բայրամյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն ռուսական «Ռոստովի» 28-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Բայրամյանը մեր հավաքականին կմիանա արդեն առաջիկա հավաքի ընթացքում` պատրաստվելու ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի մրցաշարին: Այդ մասին հայտնում են ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայից:

Խորեն Բայրամյանը ծնվել է 1992 թվականի հունվարի 2-ին՝ Տավուշի մարզի Կոթի գյուղում։ Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել հետևյալ թիմերում․

 

«Ռոստով» (Ռուսաստան) - 2011-2013
«Ռոտոր» (Ռուսաստան) - 2013-2014
«Վոլգար» (Ռուսաստան) - 2014-2015
«Ռոստով» (Ռուսաստան) - 2015-2018
«Ռուբին» (Ռուսաստան) - 2018-2019
«Ռոստով» (Ռուսաստան) - 2019-