Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արայիկ Հարությունյան
A A
Պաշտոնական

Արայիկ Հարությունյանն այցելել է «Մոր և մանկան առողջության պահպանման» նոր կենտրոնի շինհարթակ (տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«Քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի ուղեկցությամբ կրկին այցելել եմ Ստեփանակերտում կառուցվող «Մոր և մանկան առողջության պահպանման» նոր կենտրոնի շինհարթակ: Փոփոխություններն ակնհայտ են: Շինարարներն աշխատում են մեծ եռանդով ու արդյունավետությամբ: Քաղաքաշինության նախարարի հավաստմամբ՝ շենքը շահագործման կհանձնվի նախանշած ժամկետում:

Այս օրերին ակտիվ աշխատանքներ ենք իրականացնում նաև սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ, որպեսզի համալրումը ևս կատարվի ժամանակին»: