Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (5).5f128be44493f
A A
Պաշտոնական

Արցախի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի անօթաչու թռչող սարք

Հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում  պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի <<ORBITER-3>> տիպի անօթաչու թռչող սարք:

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել իրադրությունն առաջնագծում և վստահորեն իրականացնել հանրապետության օդային և ցամաքային սահմանների պաշտպանություն:

 ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն