A
A
Տավուշի մարզի որևէ գյուղից մարդկանց այդ թվում՝ երեխաների, տարհանում չի իրականացվում. մարզպետ
Աջակցիր «Ա1+»-ինՏավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆբ-ի իր էջում գրել է․
Տավուշի մարզի որևէ գյուղից մարդկանց (այդ թվում՝ երեխաների) տարհանում չի իրականացվում:
Սիրելի՛ հայրենակիցներ,
շնորհակալություն բոլորին սրտացավության և աջակցելու պատրաստակամության համար: Տեղեկացնում եմ, որ Տավուշի մարզում որևէ երեխա ապաստանի, հագուստի, սննդի խնդիր չունի:
Երեխաների անվտանգությունն ու ապահովությունը մեզ համար առաջնային կարևորություն ունեն, մենք յուրաքանչյուր երեխայի ու բնակչի կողքին ենք և արագ արձագանքում ենք բոլոր խնդիրներին:
Եվս մեկ անգամ խնդրում եմ բոլոր նախաձեռնությունները համաձայնեցնել մեզ հետ։