A
A
Այրվել է 140 հակ անասնակերով բեռնված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենա
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 17-ին, ժամը 16։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խմբի Ոսկեվանի հենակետից մեկական մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:05-ին, մարվել՝ 17:42-ին: Այրվել է 140 հակ անասնակերով բեռնված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Ջ․)։