Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Երևանի «Ուրարտուն» պայմանագիր է կնքել 4 նոր ֆուտբոլիստների հետ

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության մասնակից Երևանի «Ուրարտուն» երկու օրվա ընթացքում պայմանագիր է կնքել չորս նոր ֆուտբոլիստների հետ:

Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, թիմի կազմը համալրել են ռուսատանցի կիսապաշտպաններ Օլեգ Պոլյակովը և Մաքսիմ Մաշնյովը, ինչպես նաև բրազիլացի կիսապաշտպան Վիտինյոն և պաշտպան Ջեյմսը: Վերջին երկուսը մինչ այդ հանդես էին գալիս Երևանի «Արարատում», իսկ առաջին երկուսը նախկինում ելույթ են ունեցել ակումբի սեփականատիրոջ և գլխավոր մարզչի ղեկավարած այլ թիմերում:

Հիշեցնենք, որ «Ուրարտուն» Հայաստանի բարձրագույն խմբի նախորդ առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը՝ առաջին փուլից հետո դուրս մնալով մեդալների համար պայքարից: Թիմն արդեն սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին, որը պետք է մեկնարկի օգոստոսի 14-ին: