Բացել լրահոսը Փակել լրահոսը

Մոսկվայի շուկան պատկանում է ադրբեջանցիներին, թույլ չեն տալիս մեր բեռնատարները մտնեն շուկա

A A

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կոչը ներկայացնում ենք ստորեւ․

Կոչ Մոսկվայի մեր հայրենակիցներին 

Մոսկվայում ապրող մեր սիրելի՛ հայրենակիցներ,
քիչ առաջ ինձ զանգահարեցին Մոսկվա գյուղմթերք եւ առաջին հերթին ծիրան տեղափոխած մեր հայրենակիցները։
Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առեւտրի շուկան պատկանում է ադրբեջանցիներին ու վերջիններս թույլ չեն տալիս ծիրանով բեռնված մեր բեռնատարները մտնեն շուկա։ էս պահին մեր բեռնատարները շուկայի կայանատեղիում են եւ մոտ 1000 տոննա ծիրանը կփչանա։
Սիրելիներս, սա եւս պատերազմ է, որից պիտի միասնական դուրս գանք։
Օգնե՛ք մեր հայրենակիցներին, գնացե՛ք «Ֆուդ սիթի» շուկայի կայանատեղի եւ գնե՛ք Հայաստանից բերված մրգերը:

Սիրելի՛ մոսկվահայեր, միասնաբար ցույց տանք, որ ադրբեջանական որեւէ սադրանք չի հաջողելու։
Շտապեք «Ֆուդ սիթի» շուկա, մեր հայրենակիցները սպասում են ձեզ:

Հ. Գ. Հենց նոր ինձ տեղեկացրին, որ նույն իրավիճակն է նաև Սանկտ Պետերբուրգի, Կրասնոդարի և Վորոնեժի գյուղմթերքների մեծածախ շուկաներում. էնտեղ ևս ադրբեջանցիները հայկական բեռնատարներին թույլ չեն տալիս մուտք գործել շուկայի տարածք: Նույն հորդորով դիմում եմ Սանկտ Պետերբուրգի, Կրասնոդարի և Վորոնեժի մեր հայրենակիցներին ՝ գնացեք և գնեք հայկական գյուղմթերքը:

Հ. Գ. Գ. Սիրելի՛ հայրենակիցներ,

եթե Վոլգոգրադում կան Հայաստանից տեղափոխված գյուղմթերքներ և կանգնած եք նույն ՝ իրացման խնդրի առջև, խնդրում եմ դիմեք ինձ, ես կփոխանցեմ մեր հայրենակցի հեռախոսահամար, որը ձեզ կօգնի Վոլգոգրադում իրացնել Հայաստանից տեղափոխված գյուղմթերքը: