Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պուտին
A A
Քաղաքականություն

Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդում քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը,միջնորդության հարցը

 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը՝ նշելով, որ Մոսկվան պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրելուն։ Այս մասին ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի վերաբերյալ մանրամասն տեղի է ունեցել կարծիքների փոխանակում։ Խիստ անհանգստություն հայտնեցին շարունակվող էսկալացիայի վերաբերյալ, ընդգծվել է կողմերի կողմից հրադադարի հաստատման հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաև միջնորդության պատրաստակամությունը», - ասել է Պեսկովը:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։