Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Սամվել Մարտիրոսյան. Պահպանեք հանգստություն (տեսանյութ)

Ադրբեջանական հեռախոսային ահաբեկումների  դեմ պայքարի ի՞նչ միջոցներ կան։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ  Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ Է տալիս  առաջին հերթին հանգստություն պահպանել, քանի որ դրանք վտանգ չեն ներկայացնում, արգելափակել բոլոր ստացված զանգերն ու հաղորդագրությունները, լավագույն դեպքում որոշ ժամանակով ներբեռնել հատուկ հավելվածներ, որոնք հնարավորություն կտան տարբեր երկներից ստացված զանգերը մեխանիկորեն արգելափակելու:

Ըստ նրա՝  վերջին տարիներին ադրբեջանցինները անընդմեջ հավաքել են հայ օգտատերերի անձնական տվյալների բազաներ (անուն,ազգանուն, ծննդյան թիվ,հեռախոսահամար):

«Իրենք արդեն գիտեն, թե ում են զանգում, քանի տարեկան է այդ մարդը, ինչ կարող են գրել կամ չգրել և այլն: Բացի դրանից այդ բազաներից դուրս են հանում այն մարդկանց, որոնք իրենց համար վտանգավոր են: Դրանք այն մարդիկ են, որոնք օգնում են ադրբեջանական ու թուրքակական քարոզչության դեմ պայքարել, սոցցանցերում ակտիվ են և այլն, որոնք թիրախավորվում են անհատապես»,- նշում է Սամվել Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան քաղաքացիները ապատեղեկատվություն պարունակող հաղորդագրություններ են ստացել Պաշտպանության նախարարության անունից, թե  իրավիճակը լարված է, զորահավաք է եւ այլն։

Ադրբեջանցիները հուլիսի 15-ից ակտիվ են նաեւ «Messnger», «Viber», «WhatsApp», ինչպես «Telegram» հավելվածներում՝ թիրախավորելով հայ օգտատերերին։