Բացել լրահոսը Փակել լրահոսը
30x40
A A
Պաշտոնական

Մահացել է ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հայրը

Մահացել է աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ
Մելքումյանը՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի հայրը:

«Ս.թ. հուլիսի 17-ին կյանքի 89-րդ տարում մահացել է միջազգային էկոլոգիական
ակադեմիայի ակադեմիկոս, գիտության դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Մելքումյանը: 
Ծնվել է 1931 թ. նոյեմբերի 10-ին Արցախի Ճարտար գյուղում: 1956 թ. ավարտել
է ԵՊՀ աշխարհագրական ֆակուլտետը: Հետագա տարիներին աշխատել է ՀՀ տնտեսական
և գիտական տարբեր հաստատություններում: Սերգեյ Մելքումյանը երկար տարիներ
ղեկավարել է ՀՊՏՀ տնտեսական աշխարհագրության ամբիոնը:

Ս. Մելքումյանը ավելի քան 400 գիտական աշխատանքների, այդ թվում՝ 35
մենագրությունների հեղինակ է: Դեռևս 1991 թ.-ից հիմնադրել և ղեկավարել է
«Արցախ-Հայաստան» հասարակական-քաղաքական կազմակերպությունը:

Սերգեյ Մելքումյանի հիշատակը միշտ վառ կմնա նրա հարազատների, ընկերների և
ճանաչողների սրտերում:

Հոգեհանգիստը կկայանա ս. թ. հուլիսի 19-ին ժամը 18.00-ին Կոնդի Սբ.
Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, հուղարկավորման արարողությունը՝ նույն վայրից
հուլիսի 20-ին ժամը 13.00-ին»,- նշված  հաղորդագրության մեջ: