Բացել լրահոսը Փակել լրահոսը
110203875_4062133467191683_6033591588392211665_n
A A
Պաշտոնական

Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ է մղվելու. Գարիկ Մարտիրոսյան

Հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի իր էջում գրառում է արել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի վերաբերյալ:

«Մեծ տագնապով եմ հետեւում Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանի իրադարձություններին: Սա Հայաստանի հրաշալի շրջաններից է՝ իմ փոքր հայրենիքը: Հենց Հայաստանի Տավուշի մարզից են հորս կողմից իմ բոլոր նախնիները: Այնտեղ մի քանի օր մարտեր են ընթացել: Վառ հիշատակ զոհվածներին: Ու նաեւ: Դադարեք սադրել հայկական բանակին: 

«Դադարեցրեք ապատեղեկատվությունը մտացածին «հայկական ագրեսիայի» մասին: Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ է մղվելու: Միշտ այդպես է եղել: Միշտ կլինի այդպես: Ո՛չ պատերազմին: Խաղաղությունը միակ լուծումն է. Խաղաղությունը միակ լեզուն է Հայաստանի հետ խոսելու համար»:  

Гарик Мартиросян, пост