Բացել լրահոսը Փակել լրահոսը
110107405_1641002709401809_338574463907402989_o
A A
Պաշտոնական

Վարկ տրամադրելու առաջարկ ստանալիս համոզվեք, որ գործ ունեք նման գործունեության իրավունք ունեցող անձանց հետ

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնում են.

«Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը պարբերաբար նախազգուշացնում է անձնական, ներառյալ՝ անձնագրային տվյալները հեշտ վարկ, գումար կամ այլ խոստումների դիմաց անծանոթ եւ կասկածելի անձանց փոխանցելու վտանգների մասին:

Երեկ նույնպես նմանատիպ հրապարակում ենք արել առցանց տիրույթում օնլայն վարկ տրամադրող բազմաթիվ հարթակների կասկածելի լինելու մասին: Խնդիրը քննարկել ենք նաեւ ՀՀ կենտրոնական բանկի մեր գործընկերների հետ եւ ի շարունակություն երեկվա հայտարարության՝ հայտնում ենք, որ վարկերի տրամադրումը լիցենզավորվող գործունեություն է, եւ համապատասխան լիզենզիա չունեցող եւ որեւէ բանկի կամ վարկային կազմակերպության հետ չհամագործակցող անձանց ձեր անձնական տվյալները վստահելը կարող է հանգեցնել ձեր ինքնության գողության եւ ֆինանսական բացասական հետեւանքների (օրինակ, կարող են ձեր կողմից տրամադրված տվյալներն օգտագործելով հանդես գալ ձեր անունից եւ ձեր անունով վարկ վերցնել), ուստի.
➡️վարկ տրամադրելու առաջարկ ստանալիս համոզվեք, որ գործ ունեք նման գործունեության իրավունք ունեցող անձանց հետ (ցուցակը՝ ներքեւում‼️),
➡️մի վստահեք ձեր անձնական տվյալներն անծանոթ, համապատասխան լիզենզիա չունեցող կամ որեւէ բանկի կամ վարկային կազմակերպության հետ չհամագործակցող անձանց,
➡️չարամիտները կարող են որոշակիորեն նմանակել իրական լիցենզավորված վարկային կազմակերպության կամ բանկի անվանմանը, լոգոն եւ այլն, եւ անուշադիր լինելու դեպքում առաջին հայացքից կարող է չնկատեք տարբերությունը եւ սխալմամբ կարծեք, թե գործ ունեք իրական լիցենզավորված կազմակերպության հետ: Ուստի, ուշադիր եղեք, թե ումից եք վարկի տրամադրման առաջարկություն ստանում,
➡️եթե վարկ տրամադրելու առաջարկով հանդես եկողը ներկայանում է իրական լիցենզավորված վարկային կազմակերպության կամ բանկի անունից, ապա մինչեւ անձնական տվյալներ վստահելը կամ որեւէ գործարք կատարելը կապ հաստատեք տվյալ վարկային կազմակերպության կամ բանկի հետ եւ ճշտեք՝ արդյոք իսկապես գործ ունեք իրենց ներկայացուցչի հետ կամ արդյոք առցանց առաջարկն իսկապես իրենցն է,
➡️կասկածների դեպքում կամ եթե ինքնուրույն չեք կողմնորոշվում դիմեք Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը խորհրդատվության համար»: