Բացել լրահոսը Փակել լրահոսը
թռիչք
A A
Պաշտոնական

Երևան-Բոստոն չվերթը տեղափոխվել է

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ ս. թ. հուլիսի 17-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 13:50):

Ս. թ. հուլիսի 16֊ի Icelandair ավիաընկերության Երևան֊Բոստոն չվերթը տեղափոխվել է հուլիսի 18-ին (մեկնում 13։10)։

Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:

ԱՌԱՋԻԿԱ ՉՎԵՐԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՀԵՏԵՎԵԼ ՄԵՐ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋԻՆ:

Հարգանքով,
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե