Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվելը պարտադիր չի լինի. Գայանե Սահակյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինCOVID-19-ի դեմ ստեղծվող երկու հարյուր պատվաստանյութերից հավանաբար մասսայաբար կկիրառվեն միայն երկուսը,- կարծում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։
Պատվաստանյութի երկու հավանական տարբերակները արդեն երրորդ՝ վերջնական փորձարկման փուլում են։
«Այս փուլից հետո ընթանալու է պատվաստանյութերի լիցենզավորման և գրանցման փուլը, ապա կսկսվի դրանց զանգվածային կիրառումը։ Պատվատանյութի տարբերակներից ոչ մեկը ռուսական արտադրության չէ՝ մեկն առաջարկել է Չինաստանը, մյուսը մշակված է Միացյալ թագավորության և Իտալիայի համատեղությամբ»,- ասաց նա։
Հայաստան պատվաստանյութը կհասնի հավանաբար հաջորդ տարի։ Վարակի դեմ պատվաստվելը պարտադիր չի լինի՝ կորոշվեն ռիսկի խմբերը։ Գայանե Սահակյանի խոսքով չնայած ԱՆ-ն արդեն բանակցում է պատվաստանյութի ձեռք բերման համար, սակայն հուսալ, որ այն վաղ կհասնի մեր երկիր սխալ է.
«Պահանջարկը բարձր է և ասել՝ անմիջապես ձեռք կբերենք դժվար է, թեպետ բանակցում ենք հենց արտադրողների հետ, ամեն դեպքում հույսերը քիչ են, որ ձեռք կբերենք մինչև տարվա վերջ»։
Համաճարակով պայմանավորված առողջապահական որոշ ծառայություններ վատթարացել են, դրանցից մտահոգիչը, թերևս, պատվաստումային գործընթացի խաթարումն է։
«Կորոնավիրուսային հիվանդության պայմաններում չպետք է մոռանալ այլ վարակաների դեմ պատվաստվելը։ Մարդիկ չեն գալիս, որովհետև վախենում են, որ կվարակվեն հենց պոլիկլինիկաներում։ Սակայն ամեն ինչ արվում է, որպեսզի այդպիսի խնդիր չլինի»,-ասաց նա։
Հայաստանում այս պահին ակտիվ են խոզուկը և դեղին հազը։ Եթե վերջին երկու տարիներին գրանցվել է մեկ կամ ոչ մի դեպք, ապա այս տարի արդեն գրանցված դեպքերը երկուսն են․
«Ինչքան էլ COVID-19-ը առաջնային է, չպետք է մոռանանք այն վարակների մասին, որոնք կարող են նորից բռնկվել, եթե պատվաստումներ չլինեն։ Միայն մարտ ամսին գրանցվել է պատվաստանյութերի կատարողականի 27 տոկոս նվազում։ Նվազման այս տեմպը բավական իջել է, հունիսին այն կազմել է 14 տոկոս»։
Գայանե Սահակյանը փաստում է սակայն, որ դիմակի կրումը, ձեռքերի պարբերաբար ախտահանումը չնայած միտված են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը, սակայն հաջողությամբ կանխում են նաև այլ հիվանդություններ
«Հիգենիայի տարրական կանոնների պահպանումը, որն այս պահին պարտադիր է ու անհրաժեշտ նվազեցրել է օդակաթիլային և աղիքային հիվանդությունների տարածման տոկոսը։ Նախորդ տարիների համեմատ, սեզոնային այս երկու ամենատարածված հիվանդությունները անկում են ապրում»,-ասաց նա։