A
A
Ադրբեջանն ամեն ինչ է, բացի ժողովրդավարությունից. Սերժ Թանկյանի գրառումը
Աջակցիր «Ա1+»-ինՃանաչված երաժիշտ Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Նա տեղադրել է Ալիեւի նկարն ու գրել.
««Սա Իլհամ Ալիեւն է. նա Ադրբեջանի նավթային օլիգարխիկ նախագահն է: Նա իշխանությունը վերցրել է իր հայր Հեյդարից ու իր կնոջը փոխնախագահ է դարձրել: Ադրբեջանն ամեն ինչ է, բացի ժողովրդավարությունից:
Մենք երբեք չենք տեսնի խաղաղություն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, քանի դեռ ադրբեջանցի ժողովուրդը չունի արժանի ղեկավարություն եւ խոսքի ազատություն՝ սեփական ճակատագիրը որոշելու համար:
Եկել է Ադրբեջանում խաղաղ հեղափոխության ժամանակը, այնպիսին, ինչպիսին 2018-ի Հայաստանի Թավշյա հեղափոխությունն էր, որպեսզի Ադրբեջանն ունենա խելամիտ ղեկավարություն և հույս ունեմ` խաղաղություն»: