Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քիմ Քարդաշյան
A A
Հասարակություն

Քիմ Քարդաշյան. Ադրբեջանը, խախտելով ՄԱԿ-ի գլոբալ հրադադարի կոչը, հարձակվել է Հայաստանի վրա

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Թվիթերի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի ագրեսիային: Նա գրել է.

«Չնայած գլոբալ համավարակին՝ Ադրբեջանը, խախտելով ՄԱԿ-ի՝ գլոբալ հրադադարի կոչը, առանց դրդապատճառի հարձակվել է Հայաստանի Հանրապետության վրա: Հայաստանում թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, և այժմ Ադրբեջանը սպառնում է ռմկաբոծել Հայաստանի ատոմակայանը:

Միաժամանակ հաջորդ շաբաթ տեղի կունենա Ազգային պաշտպանության մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քվեարկությունը, որը երաշխավորում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին չի տրամադրում ռազմական օգնություն, որը կարող է օգտագործվել Հայաստանի եւ Արցախի դեմ:

Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի և հենց հիմա դիվանագիտական ու քաղաքական միջոցներ ձեռնարկի՝ կանխելու ավելորդ էսկալացիան և մարդկային կյանքերը կորուստները:

Ես կանգնած եմ իմ հայ հայրենակիցների կողքին և աղոթում եմ նրանց համար, ովքեր երկրի սահմանային գոտում ներգրավվել են վերջին լարվածությունում: Ես կոչ եմ անում խաղաղ ճանապարհով լուծել այդ անհիմն հարձակումների հարցը այս իսկապես բարդ համավարակի պայմաններում:

Խնդրում եմ, կոչ արեք ձեր սենատորներին և ներկայացուցիչներին՝ աջակցելու Հայաստանին: