Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ՊՆ-ն հորդորում է ուշադիր լինել ու սադրանքների չտրվել

ՊՆ նախկին խոսնակ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը  հետեւյալ գրառումն է կատարել․

Տեղեկատվական տիրույթում ադրբեջանցիները ակտիվ գործողություններ են վարում։ Հարգելի քաղաքացիներ չհավատաք թեժ մարտերի, կորուստների, արյան պակասի և նմանատիպ այլ լուրերին։ Հետևեք միայն պաշտոնական լրահոսին։

-----------------------

Իսկ ՀՀ ՊՆ-ն տարածել է հետեւյալ հաղորդագրությունը․

Հարգելի օգտատերեր, վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում: Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում:
Հարգելի քաղաքացիներ, այդ հաղորդագրության հետ պաշտպանության նախարարությունը, որևէ կապ չունի,դա հակառակորդի հերթական, կեղծ,ապատեղեկատվությունն է:
Եղեք ուշադիր, մի տրվեք հակառակորդի սադրանքներին: