Բացել լրահոսը Փակել լրահոսը
osce pa
A A
Պաշտոնական

Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը թեժանում է․ ԵԱՀԿ ԽՎ նախագահը հորդորում է վերադառնալ բանակցությունների սեղան

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին հետեւում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին։
 
Շաբաթվա ընթացքում նա կապի մեջ է եղել երկու երկրների ԽՎ պատվիրակությունների և համապատասխան միջազգային դերակատարների հետ:
 
Այսօր նա երկու կողմերին հորդորել է վերացնել էսկալացիան եւ սկսել «բուն բանակցությունները»։
  Նա նշել է, որ այս միջադեպերը հրադադարի ամենախոշոր խախտումներն են 2016 թվականից ի վեր:
 
«Այս շաբաթվա զինված բախումները հակամարտության լուրջ սրացում են և կարող են սպառնալ խաղաղության բանակցություններին, որոնք տեղի են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո», - նշել է Գեւորգի Ծերեթելին։

Նախագահը հայտնել է ԽՎ-ի լիակատար աջակցությունը Մինսկի խմբի  եռանախագահներին, և հիշեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսի վերջին գլոբալ զինադադարի մասին կոչը` հաշվի առնելով COVID-ի համաճարակը։

 «Հիմա, ցավոք, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև  հակամարտությունը թեժանում է: Սա շատ ավելի ծանր վիճակ է ստեղծում սովորական մարդկանց համար, ովքեր հաճախ լինում են պատերազմում տառապողները»,-ասել է նա։

Նա նշել է, որ երկու սահմանամերձ տարածքները, որտեղ բախումներ են տեղի ունեցել,  բնակավայրեր շատերի համար, ինչը մեծացնում է քաղաքացիական զոհերի ռիսկը: Նախագահը հորդորել է  միջնորդների  վերադարձը, ինչքան  համաճարակային   պայմանները թույլ են տալիս: «Դիտարկման հնարավորությունների ամրապնդումը կարևոր է փաստեր հաստատելու և միջադեպերը կանխելու համար», - ասել է Ծերեթելին։

Նախագահն այս շաբաթ նամակագրություններ է փոխանակել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հետ և երկուշաբթի գրառում է կատարել, որ ինքը խորապես մտահոգված է հրադադարի ռեժիմի խախտման պատճառով՝ հորդորելով անհապաղ վերսկսել բանակցությունները:

ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան նաև նշել է, որ խորհրդարանականների դերը վստահության ամրապնդման և հակամարտությունների լուծման գործում շատ մեծ է, ուստի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը կշարունակի իր մանդատի սահմաններում ստեղծել հնարավորություններ միջխորհրդարանական երկխոսությունների համար Ադրբեջանի և Հայաստանի միջև։