Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ղազախստանի դեսպան
A A
Պաշտոնական

Հայաստանն ու Ղազախստանը նավթամթերքի մատակարարման ոլորտում ընդլայնում են համագործակցությունը

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ՂՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը և ՂՀ էներգետիկայի նախարար Նուրլան Նոգաևն հուլիսի 16-ին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը։

«Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը, առևտրատնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։