Բացել լրահոսը Փակել լրահոսը
флаг-организации-объединенных-наций-109841813
A A
Քաղաքականություն

Կոչ եմ անում ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը դիմել ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդ․ Տ․ Սիմոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆբ-ի իր էջում գրել է․

Կոչ եմ անում ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը դիմել ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդ։

 Միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը վտանգող իրավիճակի , ինչպես նաև ագրեսիայի դեպքում պետությունները ՄԱԿ֊ի կանոնադրության 35(1) հոդվածի ուժով իրավունք ունեն դիմել ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդ։

 Ադրբեջանը, փաստացի ՍԿՍԵԼՈՎ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ֊ի դեմ, ԹԻՐԱԽ ԴԱՐՁՆԵԼՈՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ, ինչպես նաև ՍՊԱՌՆԱԼՈՎ ՀԱՐՎԱԾԵԼ ՀՀ տարածքում գործող ՄԵԾԱՄՈՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻՆ, ակնհայտորեն սպառնալիք է դարձել միջազգային խաղաղության համար, խախտել է ՄԱԿ֊ի Կանոնադրության 2(4) հոդված, համաձայն որի պետությունները պետք է ձեռնպահ մնան ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և/կամ ՄԱԿ֊ի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից։

 ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդը ՄԱԿ֊ի Կանոնադրության 7-րդ գլխի հիման վրա (ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳՄԱՆ, ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ԵՎ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ) խաղաղության նկատմամբ ցանկացած սպառնալիքի, խաղաղության խախտման կամ ագրեսիայի ակտի դեպքում որոշում և միջոցներ է ձեռնարկում միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման կամ վերականգման համար (հոդված 39)։

Հ.Գ. Այս իրավիճակն առնչություն չունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի հետ, քանի որ վերջինս վերաբերում է բացառապես Արցախի խնդրին և չի վերաբերում Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությանը, դրանց նկատմամբ ուժի կիրառմանը և միջազգային խաղաղության ու անվտանգության վտանգին։

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը պետք է օգտագործի միջազգային իրավունքի և միջազգային կառույցների բոլոր հնարավորությունները Ադրբեջանին պատասխանատվության առջև կանգնեցնելու համար։