A
A
Ադրբեջանը սպառնացել է հրթիռային հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանը կարող է հարված հասցնել Հայաստանի Մեծամորի ԱԷԿ-ին, հայտարարել են Բաքվում:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին սպառնացել է հրթիռային հարված հասցնել ատոմակայանին։
Այս մասին տեղեկացնում է ռուսական NTV-ն։
Գնդապետը հայտարարել է, որ նման հարվածը Հայաստանի համար «մեծ ողբերգություն» կլինի ։
«Հայկական կողմը չպետք է մոռանա, որ մեր բանակի սպառազինության մեջ առկա նորագույն հրթիռային համակարգերը բարձր ճշգրտությամբ կարող են հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին, իսկ դա Հայաստանի համար կդառնա մեծ ողբերգություն»:
ՊՆ ներկայացուցչի հայտարարությունը հնչել է հայ-ադրբեջանական սահմանին հերթական սրացման ֆոնին։