Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արարատ միրզոյան
A A
Քաղաքականություն

«Այս գործընթացները չեն առնչվում Արցախին, սա խնդիր է Հայաստանի պետական սահմանի հետ». Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Ադրբեջանի կողմից ՀՀ պետական սահմանի ուղությամբ սադրիչ գործողություններին տրվում է  համարժեք  պատասխան.  


«Պաշտոնական տեղեկատվություն անընդհատ տրվում է, տեսնում եք, որ ցանկացած գործողություն, այդ թվում գիշերը տեղի ունեցած դիվերսիոն փորձը կանխվում է։ Այս ամենը խիստ դատապարտելի է, Ադրբեջանի գործողությունները ոտնահարում են միջազգային բոլոր հնարավոր կոնվենցիաները»,- նշում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Աժ արտահերթ նիստի ավարտից հետո՝ լրագրողների զրույցում

Նրա խոսքով՝ Արտգործնախարարությունը և խորհրդարանականները պարբերաբար կապ են հաստատում միջազգային հնարավոր բոլոր օղակների հետ.

«Մենք ներկայացնում ենք իրավիճակը մեր բոլոր միջազգային գործընկերներին, կազմակերպություններին, որոնց հետ ունենք հարաբերություններ։

Ես նամակներ եմ ուղարկել Եվրոպական պառլամենտի նախագահին, ԵԱՀԿ խորհրդի վեհաժողովի նախագահին, ԵԽԽՎ նախագահին, ինչպես նաև ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին»։

Ինչ վերաբերում է իրավիճակի սրման պատճառներին, Միրզոյանը հետևում է վերլուծություններին՝ Ադրբեջանի ներքին խնդիրներ, համավարակ, տեսակետ, թե այսպես պարպվում են ներքին դժգոհությունները այն ուղղելով թշնամի Հայաստանի դեմ.

«Հատկանշական է, որ որևէ կերպ այս գործընթացները չեն առնչվում Արցախին, սա խնդիր է Հայաստանի պետական սահմանի հետ»։