Հենրիխ Մխիթարյանի հայկական ռապսոդիան շարունակվում է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻտալական լրատվամիջոցները բավական բարձր են գնահատել Հռոմի «Ռոմայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղը «Վերոնայի» հետ հանդիպման ժամանակ, չնայած նա այս անգամ արդյունավետությամբ աչքի չի ընկել:
«Հայկական ռապսոդիան շարունակվում է, չնայած առանց օգուտ բերելու: Այսօր էլ հաստատվեց, որ նա լավագույնն է դաշտում: Երեսուն րոպեում նա նախ փոխանցումով ճեղքեց Սիլվեստրի կազմակերպած պաշտպանական գիծը, որից հետո ծնվեց երկրորդ գոլը, իսկ հետո անձամբ կարող էր գոլ խփել, սակայն Լատովիչը ֆանտաստիկ ցատկով փակեց գնդակի ճանապարհը: Վերջում նա փոխարինվեց», - գրել է Forzaroma կայքը:
Հենրիխ Մխիթարյանն իր խաղի համար ստացել է 7 գնահատական, ինչն ամենաբարձրն է թիմում:
Նշենք, որ «Ռոման» 2:1 հաշվով հաղթելով «Ռոմային», վաստակել է 57 միավոր և շարունակում է պահպանել 5-րդ տեղը: Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի հուլիսի 17-ին: Այդ օրը հռոմեացիները սեփական դաշտում կընդունեն 2-րդ տեղում ընթացող Միլանի «Ինտերին»: