Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

Ուղիղ. «Ռոմա» - «Վերոնա». Հենրիխ Մխիթարյանն այս անգամ մեկնարկային կազմում է

Իտալիայի ֆուտբոլի Ա սերիայի 33-րդ տուրի խաղում Հռոմի «Ռոման» սեփական դաշտում կընդունի «Վերոնային»:

Հռոմեական ակումբը այժմ 54 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ «Վերոնան» 44-ով գտնվում է 9-րդ հորիզոնականում: Երկու թիմերը պայքարում են Եվրոպայի լիգայի միակ ուղեգրի համար:

Արդեն հրապարակվել են կազմերը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն անցած խաղը բաց էր թողել որակազրկման պատճառով, այս անգամ տեղ է գտել հռոմեացիների հիմնական կազմում:

«Ռոմա» - «Վերոնա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23:45-ին: Այն ուղիղ եթերով կարելի է դիտել այստեղ

կամ այստեղ