Բացել լրահոսը Փակել լրահոսը
մարմաշեն
A A
Մարզեր

Կապիտան Սոս Էլբակյանը մոտ ժամանակներս պլանավորել էր ամուսնանալ (տեսանյութ)

Հայ ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում հունիսի 14-ին չդադարող կրակոցներից մահացուն դիպել էր կապիտան Սոս Էլբակյանին: 1992թ-ին Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում ծնված Սոսը տան փոքրն էր. այսօր համայնքի մուտքին փակցված «Հանուն հայրենիքի» խորագիրը եւս մեկ անգամ հիշեցնում է այն, որ Սոսն իր կյանքը նվիրեց հայրենիքին: